Լրահոս

07.11.2015 23:13


Հարավային Սուդանում ավիավթարից զոհված հայերի աճյունները կտեղափոխվեն Հայաստան

Հարավային Սուդանում ավիավթարից զոհված հայերի աճյունները կտեղափոխվեն Հայաստան

Հարավային Սուդանում ավիավթարի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ–ն նոր տեղեկատվություն է հաղորդել։ Նշվում է, որ նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ և ՌԴ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջությամբ փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայրենիք»,–հայտնում են ԱԳՆ–ից՝ հավելելով, որ Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը