Էդ. Հովհաննիսյան. «Անպայման զոհե՞ր պետք է լինեին, որ օրենսդրական դաշտի հարցը կարևորվեր»
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ ղեկավար ԷդուարդՀովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Տուլայում տեղի ունեցած հայկական ավտոբուսի վթարին և ընդգծել, որ մինչ օրս միջազգային փոխադրումների մասին համապատասխան օրենսդրություն Հայաստանում չկա:
–Ի՞նչ է՝ անպայման զոհե՞րպետքէ լինեին, որօրենսդրականդաշտիհարցը կարևորվեր,-ասել է նա:
Իսկ միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեխզննությունը, նրա խոսքով, ձևականթղթաբանություն է իրականում.
–Թղթերով, իբր,տեխնիկականզննությունն անցել են, բայցիրականում անցած չեն լինում: Վարորդըգումարըվճարումէ, ձևականթուղթենտալիս, իսկ եթեդաչիփակցնումդիմապակուն, 20.000 դրամովտուգանում են։ Դա արվում է ոչ թե տեխզննումանցկացնելու, այլուղղակիգումարհավաքելու համար:
Նաև հավելել է, որ վարորդներից շատերը երթևեկության կանոններին պատճաշ կերպով չեն տիրապետում։ Խնդիր է նաև այն, որ քիչենքնում, աշխատում են չափից ավելի, ինչը կարող է վթարների հանգեցնել։
Էդ. Հովհաննիսյան. «Անպայման զոհե՞ր պետք է լինեին, որ օրենսդրական դաշտի հարցը կարևորվեր»
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Տուլայում տեղի ունեցած հայկական ավտոբուսի վթարին և ընդգծել, որ մինչ օրս միջազգային փոխադրումների մասին համապատասխան օրենսդրություն Հայաստանում չկա:
–Ի՞նչ է՝ անպայման զոհե՞ր պետք է լինեին, որ օրենսդրական դաշտի հարցը կարևորվեր,-ասել է նա:
Իսկ միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեխզննությունը, նրա խոսքով, ձևական թղթաբանություն է իրականում.
–Թղթերով, իբր, տեխնիկական զննությունն անցել են, բայց իրականում անցած չեն լինում: Վարորդը գումարը վճարում է, ձևական թուղթ են տալիս, իսկ եթե դա չի փակցնում դիմապակուն, 20.000 դրամով տուգանում են։ Դա արվում է ոչ թե տեխզննում անցկացնելու, այլ ուղղակի գումար հավաքելու համար:
Նաև հավելել է, որ վարորդներից շատերը երթևեկության կանոններին պատճաշ կերպով չեն տիրապետում։ Խնդիր է նաև այն, որ քիչ են քնում, աշխատում են չափից ավելի, ինչը կարող է վթարների հանգեցնել։
7or.am