Լրահոս

06.11.2015 16:04


Տուլայում բուժում ստացող 12 քաղաքացուց երկուսի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է

Տուլայում բուժում ստացող 12 քաղաքացուց երկուսի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժած հիվանդներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, և նրանց տեղափոխումը այլ բժշկական կենտրոն ռիսկային է:

–Տուլայում բուժում ստացող 12 քաղաքացուց երկուսի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են: Տուժածներից մեկին երեկ երեկոյան բարեհաջող վիրահատել են,- հայտնել է Արմեն Մուրադյանը:

Վիրավորները հիմնականում ստացել են գանգուղեղային վնասվածքներ, ողնաշարի կոտրվածքներ, նաև՝ կոնքի, ինչպես նաև բաց վերքերով կոտրվածքներ:

Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում գտնվողների բուժման համար անհրաժեշտ հետագա քայլերը որոշելու նպատակով Տուլա է ժամանել Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի նեղ մասնագետների խումբը, որոնց կազմում ներգրավված են ռեանիմատոլոգներ, կրծքային վիրաբույժներ և նյարդաբաններ:

Վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն է անցկացրել նաև ՌԴ գլխավոր անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ, պրոֆեսոր Իգոր Մալչանովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը