Էդվարդ Նալբանդյան. «Եթե Ղարաբաղի վարչապետը հայտարարել է, որ փաստաթուղթն իրենց չի ներկայացվել, ուրեմն այդպես էլ կա»
Մեկնաբանելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքերը, թե Ստեփանակերտը պաշտոնապես չի ստացել մադրիդյան սկզբունքները, հետևաբար չի ճանաչում դրանք՝ ԱԳՆ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է.
-Եթե Ղարաբաղի վարչապետը հայտարարել է, որ փաստաթուղթն իրենց չի ներկայացվել, ուրեմն պետք է հավատալ դրան, և այդպես էլ կա։ Հայաստանը Ղարաբաղին ցույց է տվել մադրիդյան սկզբունքները, թե ոչ, մի հարց է, սակայն այլ հարց է, որ ղարաբաղյան իշխանություններին պաշտոնապես կարող էին ցույց տալ ՄԽ համանախագահները։ Այդպես պետք է մոտենալ այս հարցին։
Է.Նալբանդյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ բանակցություններում այսօր փախստականների վերադարձի հարցը չի քննարկվում։ Այդպիսի հարցը կարող է քննարկվել միայն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումից հետո, երբ կլինեն անվտանգության համապատասխան երաշխիքներ և ավելի լայն ենթատեքստով՝ նկատի ունենալով նաև 400 հազ հայ փախստականների վերադարձը։
Անդրադառնալով Աթենքում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը՝ Է. Նալբանդյանը նշել է, որ դա գործնական հանդիպում է, որոնք եղել են նաև նախկինում, և չի բացառվում, որ ներկայում ևս կլինեն, սակայն հստակ պայմանավորվածություն այդ հարցի վերաբերյալ դեռ չկա։

7or.am