Տնտեսական

06.11.2015 14:45


2016թ. առողջապահության ոլորտին 1 մլրդ 807 մլն դրամով ավելի կտրվի

2016թ. առողջապահության ոլորտին 1 մլրդ 807 մլն դրամով ավելի կտրվի

2016թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին նախատեսված է հատկացնել 86 մլրդ 125 մլն դրամ։ Այս մասին ԱԺ–ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նա նշել է, որ 2015թ. համեմատ դա 1 մլրդ 807 մլն դրամով ավելի է:

Այդ գումարից սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ մատուծելու ծրագրով կհատկացվի 61 մլն 281 հազար դրամ։ Սրտի վիրահատության ծառայությունների ծրագրով 2016թ. կհատկացվի 3.1 մլրդ դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը