Հովսեփ Խուրշուդյան. «Մենք ասում ենք՝ ոչ թե «քամեք» խոշոր բիզնեսը, այլ փոքր և միջին բիզնեսին ավելի մեծ հնարավորություն տվեք…»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշել էր, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների, աշխատավարձերի, գործազրկության, նոր աշխատատեղերի ստեղծման, գնաճի, փոխարժեքի խնդիրները ու նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը։ Նա նշել էր նաև, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոնական դիրք են նրանք զբաղեցնում, ինչ կուտակած եկամուտներ կամ հարստություն ունեն։ Այդ խնդիրը լինելու է ուշադրության կենտրոնում, հատկապես խոշոր բիզնեսը։ «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի ելույթի այս հատվածը՝ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է, թե շատ վտանգավոր է համարում, երբ երկրի կառավարության ղեկավարը նախ նույն հարթության վրա է դնում, ապա հակադրում ազգային և սոցիալական խնդիրները։
-Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության խնդիրը հակադրում է սոցիալական արդարության խնդրին, ինչը շատ վտանգավոր է, և կարծում եմ, որ այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ նյութական կամ սոցիալական ինչ-ինչ խնդիրներ մեղմելու ֆինանսական միջոցների հաշվին կարող են ինչ-որ զիջումնե՞ր արվել Ցեղասպանության կամ ԼՂ-ի հարցում, դրա՞ մասին է խոսքը...շատ տարօրինակ է,-նշել է նա։
Նա նշել է, որ իրենք դեմ են, որ խոշոր բիզնեսը «քամվի», և նրա հաշվին ինչ-ինչ խնդիրներ լուծվեն։
-Մենք ասում ենք՝ ոչ թե «քամեք» խոշոր բիզնեսը, այլ փոքր և միջին բիզնեսին ավելի մեծ հնարավորություն տվեք, չնայած մենք չենք հավատում նաև նրան, ինչ ասվում է խոշոր բիզնեսի մասով։ Միշտ ասվում է, որ խոշոր բիզնեսը բերելու են հարկային դաշտ, բայց մենք դեռ որևէ դեպք չտեսանք, որ խոշոր բիզնեսը բերվի հարկային դաշտ, ինչպես մանր և միջին բիզնեսը,-նշել է Հովսեփ Խուրշուդյանը։
Այն հարցին, թե արդյոք սա բիզնեսի վերաբաշխում չէ՞, նա պատասխանել է, որ դա էլ չի բացառում։

7or.am