Լրահոս

05.11.2015 17:35


Խանութից հեռախոս էր գողացել

Խանութից հեռախոս էր գողացել

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 32 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է «Պանասոնիկ» ֆիրմայի հեռախոս:
Գևորգ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ հեռախոսը գողացել է նույն օրը՝ ժամը 14.00-ին, Երևանի Առաքելյան փողոցի թիվ 68/2 հասցեում գտնվող խանութից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը