-Վարչապետը բավական փորձառու է և կուսակցության մեջ անդամագրվելով՝ իր ակտիվությամբ կկարողանա ավելի մեծ նպաստներ բերել կուսակցության հետագա ակտիվացման համար ներկուսակցական աշխատանքներում,- «Ի՞նչ կփոխի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անդամագրումը Հանրապետական կուսակցությանը» հարցին «Փաստարկ» ակումբում պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նա հավելել է, որ թիմի անդամը դարձավ կուսակցության անդամ, և այդտեղ որևէ թաքուն խնդիր փնտրել պետք չէ։
Գ. Սահակյանն իր օրինակով նաև բացատրել է, թե ինչու է Տ. Սարգսյանը հենց հիմա որոշել դառնալ հանրապետական, եթե ոչ, օրինակ, մեկ տարի առաջ.
-90-ականներից և դեռ ավելի վաղ համագործակցել եմ հանրապետականների հետ, բայց տարիներ հետո նոր եմ կարողացել իմ ներսում հաղթահարել և վճիռ կայացնել։ Եվ դա ավելի՛ խոհեմ է, քան որևէ խնդրից ելնելով՝ կուսակցություն մտնելը։ Կարծում եմ՝ վարչապետը նույնպես այդ կերպ է մտածել։
Ինչ վերաբերում է անկուսակցական նախարարներին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ ՀՀԿ-ի սկզբունքն է քաղաքական դաշտից որևէ թիմ չօտարելը, և դա է պատճառը, որ տարիներ շարունակ դաշինքներ և կոալիցիաներ են ստեղծվել։
Հանրապետական կուսակցությանն անդամագրվել ցանկացող նախարարներն էլ կարող են պարզապես դիմում ներկայացնել։ Ընդհանրապես, Գ. Սահակյանի խոսքերով, յուրաքանչյուրը կարող է դառնալ հանրապետական, եթե, իհարկե, բացահայտ հանցագործ կամ հեղինակազրկված անձնավորություն չէ։
Ի դեպ, Գ. Սահակյանը չի բացառել, որ ՀՀԿ-ում զտման աշխատանքներ են տարվում՝ նշելով, որ այն կուսակցությունը, որն անընդհատ ինքնազտման գործընթացում չէ, կուսակցություն դառնալ չի կարող։ Մասնավորապես ՀՀԿ-ից մոտ 5 000 կուսակցական է հեռացվել կամ սեփական կամքով է գնացել, 10-12 հազարն էլ անդամագրվել է։
ՀՀԿ–ում զտման աշխատանքներ են ընթանում

-Պետք է գնան, գան։
7or.am