Աշխարհ

05.11.2015 20:55


ԱՄՆ–ում զրահապատ մեքենան բախվել է միջուկային մարտագլխիկ տեղափոխող բեռնատարին (տեսանյութ)

ԱՄՆ–ում զրահապատ մեքենան բախվել է միջուկային մարտագլխիկ տեղափոխող բեռնատարին (տեսանյութ)

Համացանցում տեսանութ է հրապարակվել, որում պատկերված է ԱՄՆ Մոնտանա նահանգում բեռնատար մեքենայով միջուկային ռումբի տեղափոխումը՝ զրահապատ մեքենաների ուղեկցությամբ։

«RT»–ի փոխանցմամբ՝ ականատեսներից մեկն արձանագրել է՝ ինչպես է շարժման ընթացքում ավտոմեքենաներից մեկը բախվում իր դիմացից ընթացող նշված բեռնատարին։

Ականատեսների մեկնաբանություններից նաև պարզ է դարձել, որ ոստիկանությունը, նկատելով նկարահանողին, կանգնել է, որպեսզի հրամայի դադարեցնել տեսանկարահանումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը