Լրահոս

05.11.2015 14:20


Արմավիրի մարզում 2 դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել տարեց ամուսիններին

Արմավիրի մարզում 2 դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել տարեց ամուսիններին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ Գեղակերտ գյուղում մտել է ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել, տունն ամբողջովին տակնուվրա արել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է «shamshyan.com»–ը, ամուսինները՝ 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանները, վնասվածքներ են ստացել։ Նրանց զավակներից երկուսը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, մեկը՝ Երևանում, մեկն էլ՝ Միացյալ Նահանգներում:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը