Աշխարհ

05.11.2015 13:48


ԱԳ նախարար. «Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն սկսել ԻՊ դեմ»

ԱԳ նախարար. «Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն սկսել ԻՊ դեմ»

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է Անկարայի մտադրության մասին՝ ռազմական գործողություն սկսել «Իսլամական պետության» դեմ առաջիկա օրերին:

«Մենք նախատեսում ենք առաջիկա օրերին գործողություն սկսել ԻՊ դեմ: Մենք կլուծենք այդ խնդիրը: Դրան զուգահեռ՝ սիրիական հարցն իր լուծմանն է սպասում: Այն պետք է լուծվի ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում», - հայտարարել է Սինիրլիօղլուն՝ ելույթ ունենալով «Մերձավոր Արևելքի ապագան» խորագրով համաժողովին Էրբիլում Հյուսիսային Իրաքի ինքնավարություն այցի շրջանակներում:

Նախարարը չի հստակեցրել՝ որտեղ է անցկացվելու գործողությունը, և արդյոք այն ցամաքայի՞ն է լինելու: Նախարարը շեշտել է նաև, որ ԻՊ-ն ահաբեկչություն է իրականացնում Թուրքիայում, և հավելել, որ Անկարան օգնելու է Իրաքին և քրդական ինքնավարությանը այդ խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը