Տնտեսական

05.11.2015 13:19


ՄԻՊ–ին, նախորդ տարվա համեմատ, 6.9 միլիոն դրամով ավելի կտան

ՄԻՊ–ին, նախորդ տարվա համեմատ, 6.9 միլիոն դրամով ավելի կտան

ՀՀ 2016թ. պետական բյուջեով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 256 միլիոն դրամ կհատկացվի: ԱԺ–ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը հայտնել է, որ դա նախորդ տարվա համեմատ 6.9 միլիոն դրամով ավելի է. ՄԻՊ–ի ընթացիկ ծախսերն են ավելացել, աշխատավարձերն էլ բարձրացել են պետական ծառայողների աշխատավարձերի բնականոն աճի պատճառով։

Ի դեպ, ԱԺ հանձնաժողովի այս քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկա չի եղել։ Նրա փոխարեն ցուցանիշները ներկայացրել է ՄԻՊ տեղակալ, աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նախ ընդգծել է, որ հանձնաժողովը միշտ էլ բաց է եղել ՄԻՊ-ի հետ համագործակցության համար, հետո՝ ավելացրել.

Հանձնաժողովը փորձում է անել հնարավորը և ապահովել բոլոր միջոցները, որ այդ համագործակցությունը լինի պատշաճ մակարդակի: Այսօր այստեղ մարդու իրավուքների պաշտպանի բացակայությունը մեկ անգամ ևս մտածելու տեղիք է տալիս՝ արդյոք այդ համագործակցությունը փոխադա՞րձ է: Ակնկալում ենք, որ հանձնաժողովի քննարկումներին ներկա լինի ՄԻ պաշտպանը: Մենք նման համաձայնություն ձեռք չէինք բերել, որ ՄԻ պաշտպանը կբացակայի նիստից։ Սա Ազգային ժողովն է, և այն պահանջում է պատշաճ վերաբերմունք բոլորի կողմից,-ավելացրել է Է.Վարդանյանը:

Թեև, Տ.Արեյանը պնդել է, որ ՄԻՊ-ը միշտ էլ հարգալից է վերաբերվում ԱԺ–ին և խնդրել է Կարեն Անդրեասյանի բացակայությունը չընդունել որպես անհարգալից վերաբերմունք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը