Մենք բազմիցս անդրադարձել ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը՝ նշելով, որ կոնցեսիոները չարաշահում է իր բնական մենաշնորհ ունենալու դիրքը։ Ընկերության վարած քաղաքականությունը դժգոհություն է առաջացնում գործարար շրջանակների, երկաթգծից օգտվողների ու աշխատակիցների մոտ։
Փաստն այն է, որ Շայդուլինի գլխավորած հիմնարկը, կառավարումը ստանձնելուց ի վեր, հիմնականում աչքի է ընկել ծառայությունների գների բարձրացմամբ և իր ներդրումային պարտավորությունների չկատարմամբ։
Արդեն մոտ մեկ ամիս առաջ խոսակցություններ կային, թե «Հարավկովկասյան երկաթուղին» իր ծառայությունների սակագները հոկտեմբերի 1-ից թանկացնելու է։ «7օր»-ի հետ զրույցում, սակայն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Վահե Դավթյանը հերքել էրայդ խոսակցությունները։ Այդուհանդերձ, որոշ ժամանակ անց ընկերության պաշտոնական կայքում տեղեկություն է տեղադրվել, թե փոխարժեքով պայմանավորված՝ սակագների որոշակի փոփոխություններ են լինելու։ Իրավիճակի պարզաբանման համար «7օր»-ը կրկին դիմել է Վահե Դավթյանին։ Ստորև ներկայացնում ենք նրա հետ ունեցած կարճ հարցազրույցը.
-Ավելի վաղ մեզ ասել էիք, թե բեռնափոխադրումների սակագները չեն բարձրանալու։ Սակայն ձեր կայքում հաղորդագրություն է տեղադրված, որտեղ նշվում է, որ սակագները հաստատվելու են շվեյցարական ֆրանկով։ Այն ՀՀ դրամի վերածելը սակագների վրա ոչ մի ազդեցություն չի՞ ունենա։
-Ամեն դեպքում, եթե փոփոխությունը ստացվում է, ապա տեղի է ունենում ինդեքսացիա։ Այսինքն, սակագինը ֆիքսված է շվեյցարական ֆրանկով, ինչից հետո եթե դա սարքում ենք դրամ, այստեղ հնարավոր է ոչ լուրջ, բայց որոշակի չնչին փոփոխություն։ Բնականաբար, այդ փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդում սակագնային ձևավորման վրա, քանի որ անց է կացվում համապատասխան ինդեքսացիա։ Այսինքն՝ դրամը համապատասխանեցվում է տվյալ շվեյցարական ֆրանկին։
-Այսինքն, եթե ավելի պարզ ասենք, բեռնափոխադրումների սակագները կբարձրանա՞ն, թե ոչ։
-Գները չեն բարձրանա։ Առայժմ սակագների բարձացման մասին խոսք լինել չի կարող։ Ասեմ, որ հոկտեմբերին տեղի է ունենալու Միջազգային սակագնային կոնֆերանսը, որի ժամանակ հաստատվելու է ԱՊՀ և բալթյան երկրների նոր սակագների քաղաքականությունը, և այն հրապարակվելու է, այդ թվում նաև մեր կայքում։ Բայց նախօրոք կարող եմ ասել, որ լուրջ փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող։ Հնարավոր է միայն ինդեքսացիայի տեսքով։
-Որ ասում եք՝ չնչին փոփոխություններ կարող են լինել, ներկա սակագները մոտավորապես քանի՞ դրամով կամ գուցե լումայով կբարձրանան։
-Ամեն ինչ կախված է շվեյցարական ֆրանկի բարձրանալուց։ Իսկ գիտենք, որ շվեյցարական ֆրանկը լուրջ տատանումների երբեք չի ենթարկվել։ Շվեյցարական ֆրանկն ընտրված է որպես շատ կայուն դրամ։
Երկաթգծից օգտվելը կթանկանա՞
Մենք բազմիցս անդրադարձել ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը՝ նշելով, որ կոնցեսիոները չարաշահում է իր բնական մենաշնորհ ունենալու դիրքը։ Ընկերության վարած քաղաքականությունը դժգոհություն է առաջացնում գործարար շրջանակների, երկաթգծից օգտվողների ու աշխատակիցների մոտ։
Փաստն այն է, որ Շայդուլինի գլխավորած հիմնարկը, կառավարումը ստանձնելուց ի վեր, հիմնականում աչքի է ընկել ծառայությունների գների բարձրացմամբ և իր ներդրումային պարտավորությունների չկատարմամբ։
Արդեն մոտ մեկ ամիս առաջ խոսակցություններ կային, թե «Հարավկովկասյան երկաթուղին» իր ծառայությունների սակագները հոկտեմբերի 1-ից թանկացնելու է։ «7օր»-ի հետ զրույցում, սակայն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Վահե Դավթյանը հերքել էր այդ խոսակցությունները։ Այդուհանդերձ, որոշ ժամանակ անց ընկերության պաշտոնական կայքում տեղեկություն է տեղադրվել, թե փոխարժեքով պայմանավորված՝ սակագների որոշակի փոփոխություններ են լինելու։ Իրավիճակի պարզաբանման համար «7օր»-ը կրկին դիմել է Վահե Դավթյանին։ Ստորև ներկայացնում ենք նրա հետ ունեցած կարճ հարցազրույցը.

7or.am