Լրահոս

05.11.2015 12:30


Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ

Ս.թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը գրանցել է երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Վերջինս տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ (մագնիտուդ 4.8): Ստորգետնյա ցնցումները մասնավորապես զգացվել Երևան քաղաքում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Այս մասին հայտնում են «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունից։

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 29-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 30 կմ դեպի հյուսիս: Հոկտեմբերի 31-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Թավրիզ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևելք: Նոյեմբերի 2-ին Թուրքիայի Վան քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ (մագնիտուդ 2.5):

Տարածաշրջանից դուրս. նոյեմբերի 4-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արևելյան Թիմորում՝ մայրաքաղաք Դիլից 78 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը