Լրահոս

05.11.2015 08:06


Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել. ամբողջությամբ այրվել են բազմոցը և հեռուստացույցը

Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել. ամբողջությամբ այրվել են բազմոցը և հեռուստացույցը

Նոյեմբերի 4-ին, ժամը 23.30-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երկաթուղայինների 5-րդ փողոցի թիվ 4 երկհարկանի տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.54-ին, մարվել՝ 00.02-ին:

Հյուրասենյակում (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել են բազմոցը և հեռուստացույցը, մասամբ ջերմահարվել են համակարգիչը և ջրատաքացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը