Քաղաքական

04.11.2015 23:20

ԵԽԽՎ հանձնաժողովը հակահայկական զեկույց է ընդունել

ԵԽԽՎ հանձնաժողովը հակահայկական զեկույց է ընդունել

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի՝ Փարիզում կայացած նիստում հակահայկական զեկույց է ընդունվել։ Այն ներկայացրել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը։

«Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցին կողմ է քվեարկել 24, դեմ՝ 16 պատվիրակ։

Այսպիսով, զեկույցի քննարկումը տեղափոխվել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան՝ լիագումար նիստի օրակարգ:

Այդ զեկույցում, մասնավորապես, կոչ է արվում հայկական և այլ անկանոն ուժերը դուրս բերել Ադրբեջանի «գրավված» տարածքներից և դրանցում ճանաչել վերջինի ինքնիշխանությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։