Լրահոս

20.11.2009 16:08


Գյումրիի նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի նախկին պետ Շիրակ Շահնազարյանին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2009թ. հուլիսի 24-ին' ժամը 11:00-ի սահմաններում, Շ. Շահնազարյանը, իր աշխատասենյակում  ընդունել է քաղաքացի Գ. Վարպետյանին ու,  լսելով նրա բողոքը, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ. հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել քաղաքացուն՝ պատճառելով  մարմնական տարբեր վնասվածքներ:  Ապա Շ. Շահնազարյանը հանձնարարել է իր ենթականերին նրան տանել հերթապահ մաս, ենթարկել խուզարկության եւ ապօրինի զրկել ազատությունից'  շուրջ 7 ժամ քաղաքացուն փակված պահելով արգելախցերից մեկում:

Շ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը