Քաղաքական

04.11.2015 12:26

Տիգրան Մուկուչյան. «Տեղամասերում ընտրությունները չեն կեղծվում»

Տիգրան Մուկուչյան. «Տեղամասերում ընտրությունները չեն կեղծվում»

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ–ում լրագրողներին ասել է, որ չի ընդունում քվեարկության ժամանակ մատների թանաքոտումը։

–Ես դեմ եմ, որովհետև այն իր հետ բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում: Մատների թանաքոտումն ընդհանրապես չեմ ընդունում, և դա պայմանավորված է տարբեր երկրներում կիրառված փորձի վերլուծությամբ,-ասել է նա։

Տ. Մուկուչյանը նաև անդրադարձել է ուռճացված ցուցակների մասին պնդումներին՝ նշելով, որ վերջինի հեղինակները վերցնում են երկու տարբեր մեթոդոլոգիայով ստացվող ցուցանիշներ և համադրում:

–Փաստորեն, անհամադրելի ցուցանիշները համադրելով՝ փորձում են եզրակացություններ անել: Խնդիրն այն է, որ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում ունեն հաշվառում, իսկ մարդահամարի թվերը, որոնք համադրվում են այդ թվերի հետ, պարունակում են տեղեկություններ ՀՀ-ում առկա և՛ բնակչության, և՛ ժամանակավոր բացակայությունների մասին: Եթե քաղաքացին բացակայում է 1.5 տարի, ընտրացուցակում նրա ազգանունը լինում է: Հետևաբար, երբ ցուցանիշները ստացվում են տարբեր մեթոդների արդյունքում, լինում են տարբեր թվեր, որոնք չի կարելի համադրել և անել դատողություններ,-ընդգծել է Մուկուչյանը:

Նա պնդել է, որ նույնականացման քարտերով քվեարկելն ընտրակեղծիքի ռիսկ չի պարունակում.

Տեղամասերում ընտրությունները չեն կեղծվում, այնտեղ արձանագրվում են տեղեկությունները և ամրագրվում: Տեղամասերում ներկա են լինում վստահված անձինք, դիտորդներ,- ասել է Մուկուչյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։