Աշխարհ

04.11.2015 10:15


Պուտինը ՌԴ–ին վախեցնելն անվանել է անհեռանկար զբաղմունք

Պուտինը ՌԴ–ին վախեցնելն անվանել է անհեռանկար զբաղմունք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին վախեցնել ոչ ոքի չի հաջողվի։ Նրա խոսքերով՝ դա անհեռանկար զբաղմունք է։

«Ռուս ժողովրդին ընդհանրապես և Դաղստանին՝ առավել ևս, դեռ ոչ ոքի չի հաջողվել վախեցնել. անպետք միջոցներով որևէ փորձ կատարելը, ինչպես իրավաբաններն են ասում, անհեռանկար զբաղմունք է»,–նշել է Պուտինը։

ՌԴ առաջնորդը Դաղստանի գիտական, մշակութային, կրոնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ռուսաստանի նպատակը Սիրիայում կամ այլ տեղերում առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը