Քաղաքական

03.11.2015 20:30

Էլինար Վարդանյանը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի և հացադուլ հայտարարած մյուս յոթ դատապարտվածների հետ

Էլինար Վարդանյանը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի և հացադուլ հայտարարած մյուս յոթ դատապարտվածների հետ

Այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի և հացադուլ հայտարարած մնացած յոթ դատապարտվածների հետ: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Մասնավորապես, Էլինար Վարդանյանը մտահոգություն է հայտնել, որ պայմանական վաղաժամ ազատման ինստիտուտը Հայաստանում չի գործում կամ գործում է խիստ կամայական սկզբունքով:

-Հացադուլ հայտարարած բանտարկվածների կողմից բարձրացվող հիմնական խնդիրը պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի հարցն է, քանի որ վերջինների գնահատմամբ, իսկ ես կիսում եմ նրանց մտահոգությունը, ինստիտուտը փաստացի չի գործում, կամ գործում է կամայականության սկզբունքով, - ասել է նա:

Ինչ վերաբերվում է դատապարտվածների կողմից բաձրաձայնվող մյուս խնդրին՝ ռեժիմների փոփոխմանը, Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ. «դատապարտվածները բարձրացրել են նաև ռեժիմների փոփոխման հարցը, քանի որ այն դատապարտվածների նկատմամբ՝ ում պատիժը կրելուն մնացել են հաշված ամիսներ, չի կիրառվում ռեժիմների փոփոխման կարգը, այս դեպքում՝ բաց ռեժիմին տեղափոխման հնարավորությունը: Ինչի պատճառով վերջինները զրկվում են հասարակությանն առավել հեշտ ինտեգրվելու հնարավորությունից»:

Էլինար Վարդանյանը Zham.am-ին տեղեկացրել է նաև, որ հանդիպել է ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ՝ այդ խնդիրները քննարկելու նպատակով:

-Խնդիրը քննարկել ենք Արդարադատության նախարարի հետ: Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին երկու խնդիրների ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում, - ասել է պատգամավորը հավելելով, որ նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել խնդրի արագ լուծմանը. «Ես պաստրաստակամություն եմ հայտնել մասնակցել այդ աշխատանքներին և աջակցել, որպեսզի հնարավորինս շուտ խնդիրներն իրավական փոփոխման ենթարկվեն»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։