Լրահոս

20.11.2009 15:54


Հանրապետականները Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը պեղելու խնդիր չունեն

Հանրապետականները Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը պեղելու խնդիր չունեն

-Մենք պեղելու խնդիր չունենք. մենք ուղիղ համագործակցության կողմնակիցներ ենք։ Այսինքն, «Էստի համեցեք»-ի քաղական վիճակները մեզ համար ընդունելի չեն,- «Փաստարկ» ակումբում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթի վերջին հատվածը, որտեղ հիշատակվում էր Եղիազար Այնթապցու մասին, Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության առաջա՞րկ է։

-Մենք շատ բաց ձևով հայտարարել ենք, որ ոչ միայն ցանկալի է, այլև անհրաժեշտ, որ երկրի քաղաքական ուժերը փորձեն որոշակի խնդիրների ծավալներով քննարկումներ անել, և դա մեկ անգամ չենք ասել։ Ես այստեղ չեմ տեսնում ոչ մի դետեկտիվ. գաղտնի մի վիճակ է ստեղծել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եթե այդպիսի խնդիր լիներ, հրապարակավ կհայտարարեր, որ ուզում են նաև որոշակի խնդիրների վերաբերյալ բանավիճել։ Այնպես որ չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը կամ այդ ելույթն իրողություն է, որը բավականին լուրջ ներգործություն կարող է ունենալ քաղաքական դաշտի հետագա զարգացումների վրա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը