ԱԺ Պետաիրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկուման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար ՀրայրԹովմասյանը հայտարարել է, որ խորհրդարանի ավելացած ծախսերի լուծման համար լրացուցիչ 300միլիոնդրամ է անհրաժեշտ։
2016թ. ԱԺ բյուջեի չորս ծրագրերով նախատեսված գումարը կազմում է 4 միլիարդ 653 միլիոն 853 հազարդրամ, որից աշխատակազմի և պատգամավորների պահպանման ծրագրով հատկացվում է 4 միլիարդ 404 միլիոն, օբյեկտների վերանորոգման ծրագրի համար՝ 90 միլիոն, միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների համար՝ 155 միլիոն, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագրով՝ 1 միլիոն 272 հազարդրամ:
–Այս 4ծրագրերիհամարայսբյուջեն,նախորդիհամեմատ, ավելացելէ 106 միլիոն 161 հազարդրամովկամ 2.3 տոկոսով,-ասել է Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ չեն բավականացնում աշխատավարձերի ֆոնդը, արտասահմանյան գործուղումների ծախսերը, գույքը հնամաշ է, համակարգիչները՝ ֆիզիկապես և «բարոյապես» մաշված և այլն։
Այս բոլոր ծախսերը հաշվի առնելով՝ Հ.Թովմասյանն առաջարկել է 2016թ. համար ԱԺ–ին հատկացնել լրացուցիչ շուրջ300 միլիոնդրամ։
Հրայր Թովմասյանը լրացուցիչ 300 մլն դրամ է ուզում
ԱԺ Պետաիրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկուման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ խորհրդարանի ավելացած ծախսերի լուծման համար լրացուցիչ 300 միլիոն դրամ է անհրաժեշտ։
2016թ. ԱԺ բյուջեի չորս ծրագրերով նախատեսված գումարը կազմում է 4 միլիարդ 653 միլիոն 853 հազար դրամ, որից աշխատակազմի և պատգամավորների պահպանման ծրագրով հատկացվում է 4 միլիարդ 404 միլիոն, օբյեկտների վերանորոգման ծրագրի համար՝ 90 միլիոն, միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների համար՝ 155 միլիոն, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագրով՝ 1 միլիոն 272 հազար դրամ:
–Այս 4 ծրագրերի համար այս բյուջեն, նախորդի համեմատ, ավելացել է 106 միլիոն 161 հազար դրամով կամ 2.3 տոկոսով,-ասել է Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ չեն բավականացնում աշխատավարձերի ֆոնդը, արտասահմանյան գործուղումների ծախսերը, գույքը հնամաշ է, համակարգիչները՝ ֆիզիկապես և «բարոյապես» մաշված և այլն։
Այս բոլոր ծախսերը հաշվի առնելով՝ Հ.Թովմասյանն առաջարկել է 2016թ. համար ԱԺ–ին հատկացնել լրացուցիչ շուրջ 300 միլիոն դրամ։
7or.am