Տնտեսական

03.11.2015 15:10


Հրապարակվել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»

Հրապարակվել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը» (https://www.cba.am/AM/pperiodicals/fin_stab_I.pdf):

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել ենարդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստաններհոսող տրանսֆերտների ու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով և շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲկողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալբավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսա­կան կայունության վրա ազդողհիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ: Մասնավորապես, միջ­ազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին սպառման, տնտեսական աճի դանդաղ­մանը: Նշված զարգացումները բացասաբար ենազդել տնային տնտեսությունների եկամուտների, ձեռնարկությունների վարկունակության վրա: Կիսամյակի ընթացքում տնտեսական աճը խթանելու նպատակով պետական բյուջեն ունեցել է ընդլայնողական ազդակ, ՀՀ ԿԲ-ն ևս տարեսկզբի համեմատ թուլացրել է դրամավարկային պայմանները:

Մակրոտնտեսական ռիսկերի աճի, 2014 թ. տարեվերջին դրամի արժեզրկման, ինչպես նաև նախորդողտարիներին արձանագրված վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում պահպանվել է չաշխատողակտիվների տեսակարար կշռի աճի միտումը, որը, սակայն, տարածաշրջանի երկրների համեմատ գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում: Կենտրոնական բանկը շարունակել է բանկային համակարգի առավել հաճախակի ու բազմակողմանի սթրես թեստավորումը, ինչպես նաև կիրառել է մի շարք պրուդենցիալ կարգավորման գործիքներ՝ վարկային ռիսկի զսպման նպատակով: Վատորակ վարկերի աճի և տոկոսային մարժայի նվազման արդյունքում նվազել է բանկերի շահութաբերությունը: 2014 թ. դեկտեմբերին ԿԲ կողմից բարձրացվել է առևտրային բանկերի նվազագույն կապիտալի պահանջը մինչև 30 մլրդ դրամ (վերջնաժամկետը 2017 թ.), ինչը ենթադրում է բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, լրացուցիչ բարձիկ է ստեղծում երկարաժամկետում ռիսկերի կլանման համար:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում,սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր:

Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսևորել են աճի միտում,սակայնկառավարելի են, և ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին:

ԿԲհասարակայնությանհետկապերիծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը