Լրահոս

20.11.2009 15:51


Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի ներկայացուցիչներին: Պատվիրակությանը ղեկավարում է ԵԽ-ում Ռումինիայի դեսպան Ստելիան Ստոյանը:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

ՀՀ Առաջին նախագահը ԵԽ դեսպանների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության վիճակի, ԵԽ անդամակցելուց առաջ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման'  մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի, լրատվամիջոցների ազատության, ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւերի իրականացման գործընթացի վրա: Քննարկվեցին Հայաստանում կոռուպցիայի տարածման, դրա հաղթահարման ուղիները, Հայաստանում տնտեսական համակարգի եւ ճգնաժամի նախադեպը չունեցող խորության պատճառները:

Հանդիպմանը մանսակցեցել են Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը