-Մենք խնդիր ունենք մեր երկրի ներսում ժողովրդի տրամադրության իրական պատկերը դրսևորելու։ Այս վերջին ամիսներին մենք տեսանք՝ իշխանական թևի կողմից ինչպիսի ցուցադրական ձևերով դա փորձեցին անել՝ եզրակացնելով, որ դեմ էլ կա, կողմ էլ, բայց կարծես կողմնակիցները գերակշռում են, և ՀՀ-ում ապրող հասարակությունը, ըստ էության, կողմ է։ Ես կարծում եմ, որ այս ստի, այս խաբկանքի դեմն առնելու խնդիր ունենք,-«Սարդարապատ» շարժման կազմակերպած «Հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է «Միացում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նա նշել է, որ «Սարդարապատ» շարժումն առաջիկայում մտածում է մի ձև գտնել, որպեսզի ժողովրդի իսկական տեսակետը ցույց տա։
-Այդ ձևն այնպիսի հնարք պետք է լինի, որ ոչ ոք չկարողանա հերքել այն ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճակատում։ Սա մեր անելիքներից մեկն է,-նշել է Ժիրայր Սեֆիլյանը։
Ժիրայր Սեֆիլյան.«…մենք ստի, խաբկանքի դեմն առնելու խնդիր ունենք»

7or.am