Քաղաքական

02.11.2015 15:47

Ստեփանավանի օդանավակայանում ռուսական ուղղաթիռները հերթապահություն կիրականացնեն

Ստեփանավանի օդանավակայանում ռուսական ուղղաթիռները հերթապահություն կիրականացնեն

Այսօր ՀՀ ԱԺ–ում 2016թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնել է, որ Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն 2016թ.:

Նա նաև նշել է, որ ռուս գործըկերների հետ պայմանավորվել են օդանավակայանում ծանր ուղղաթիռներ տեղակայելու մասին։

–Խոսքը ՄԻ-24-ի, ԿԱ-72-ի մասին է: Պայմանավորվել ենք, որ օդանավակայանում հերթապահություն են անելու այդ ուղղաթիռները։ Այստեղից ծառայություն կիրականացնեն։ Իսկ թեթև ուղղաթիռների ներգրավման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում ինչպես ռուս, այնպես էլ շվեյցարացի և ֆրանսիացի գործընկերների հետ,- ասել է Երիցյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։