Լրահոս

20.11.2009 15:35


ՀՀ տնտեսական անկումը կազմել է 17,5%

ՀՀ   տնտեսական անկումը կազմել է 17,5%

Ըստ ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ ՀՀ ՀՆԱ-ն հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17,5%-ով։ Անկում է արձանագրված տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ բացառությամբ մանրածախ առևտրաշրջանառության, որտեղ աճը կազմել է 0,1%:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը պակասել է 13,4%-ով,  էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 11,5%-ով,  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0,8%-ով, շինարարության ծավալը՝ 41,6%-ով, ծառայությունների ծավալը՝ 1,5%-ով։

Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա 10 ամիսների համեմատ կրճատվել է 31%-ով։ Ընդ որում, անկում է արձանագրվել և՛ արտահանման (40,7%), և՛ ներմուծման (28,5%) ուղղություններում։ Ներմուծումը գերազանցում է արտահանումն ավելի քան 4,6 անգամ։ Արտաքին առևտրի դեֆիցիտը 2018,4 մլն դոլար է։

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն ամսվա վերջի դրությամբ կազմել է 83 հազար։ Գործազրկության աճի տեմպը 111,4% է։

Սպառողական գների ինդեքսը 3% է։ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նվազել է 0,5 %-ով։

Այս խորագրի վերջին նյութերը