Լրահոս

20.11.2009 15:23


Երևանի ավագանիում Գալուստ Սահակյանը բոցեր չի տեսնում

Երևանի ավագանիում Գալուստ Սահակյանը բոցեր չի տեսնում

-Երևանի ավագանին կայացման գործընթացում է։ Մինչև մի քանի անգամ  չկռվեն իրար հետ, չեն ամրանալու,- անդրադառնալով Երևանի ավագանիում «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջև առաջացած տարակարծություններին՝ «Փաստարկ» ակումբում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նա նշել է, որ երկու կուսակցությունների միջև տարաձայնություններ չկան, սակայն քննարկումների ժամանակ բախումները բնական են։

-Բա պետք է բանավիճեն, պետք է վիճեն, օրենքների չիմացությամբ պետք է ինչ-որ ձևով հակադրություններ առաջանան, հետո պետք է բացեն օրենքը, կարդան, որ սրանից հետո օրենքներով առաջնորդվեն։ Այնպես որ բոցեր չեմ տեսնում դրա մեջ,- ասել է Գ. Սահակյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը