Շվեյցարիայի ՍԳ նախարար. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ»
Սեպտեմբերի 29-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Շվեյցարիա: Պատվիրակության կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը եւ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը:
Առաջին հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ էր: Հանդիպման սկզբում Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց տիկին Կալմի-Ռեյին սեպտեմբերի 22-ին Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ :
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը, մասնավորապես միջազգային տարբեր խնդիրների լուծման հարցերում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծ է նաեւ շվեյցարահայության դերը : ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները գնահատում են Շվեյցարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որը նպատակաուղղված է Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը : Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ պայմանավորվածություն է եղել հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար: ԱԺ նախագահը նշեց, որ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները' Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից' պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի համոզմամբ' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ. այժմ ընթանում են ակտիվ խորհրդակցություններ երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացը շարունակելու համար: «Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում»,- եզրափակեց տիկին Կալմի-Ռեյը : Նա բարձր գհահատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը' այն համարելով քաղաքական խիզախություն :
ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հիմնումը, ինչը նոր լիցք կհաղորդի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բազմակողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը : Կողմերը կարեւորեցին հարցի խաղաղ բանակցային ճանապարհով լուծումը :
ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինիի հետ էր :
Հովիկ Աբրահամյանի խոսքով' Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ նմանությունները եւ փոխադարձ համակրանքը հանդիսանում են այն հիմքը, որի վրա պետք է զարգանան մեր ժողովուրդների բարօրությանն ու բարգավաճմանը միտված հարաբերությունները: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ, ձեւավորվել է բովանդակալից եւ բավականին ընդգրկուն օրակարգ: Ձեւավորված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ : Հայ-շվեյցարական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական կապերին' Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա գոհունակություն արտահայտեց վերջին տարիներին միջխորհրդարանական կապերի խորացման կապակցությամբ: Այս առումով ընդգծվեց 2007 թ. նոյեմբերի ՇՀ Ազգային խորհրդի նախագահ տիկին Քրիստին Էգերսզեգի-Օբրիստի պաշտոնական այցը Հայաստան, ինչը միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացման հիմք հանդիսացավ եւ 2008 թ. հոկտեմբերին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի այցը Հայաստան, որը նոր որակ եւ լիցք հաղորդեց խորհրդարանական կապերին: Դա պայմանավորված էր նաեւ շվեյցարական խորհրդարանական խմբի կազմով, որում ընդգրկված են ինչպես Շվեյցարիայի հիմնական քաղաքական կուսակցությունների գործող նախագահներ եւ փոխնախագահներ, այնպես էլ ՇՀ Դաշնային ժողովի խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներ, ինչպես նաեւ խորհրդարանի նախկին երկու նախագահներ:
Տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինին բարձր գնահատեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Շվեյցարիա, որը կխթանի երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով : Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ համատեքստում առանձնացրեց բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը : Նա շեշտեց, որ կանի հնարավորը, որ հայ-շվեյցարական գործակցությունը ավելի զարգանա եւ ամրապնդվի:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին' Շվեյցարիայի Սենատի նախագահը նշեց, որ իր երկիրը կշարունակի միջնորդական առաքելությունն ուղղված հարաբերությունների կարգավորմանը : Նա կարեւոր համարեց տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության հաստատումը :
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ ուրախ է հյուրընկալվել մի երկրում, որը, գտնվելով Եվրոպայի սրտում, հավասարակշռության յուրատեսակ խորհրդանիշ է ոչ միայն Եվրոպայում, այլեւ ողջ աշխարհում: Շվեյցարիան իր չեզոք, անկողմնակալ քաղաքականության շնորհիվ միշտ գտնվում է համաշխարհային գործընթացների կենտրոնում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը եկել է մի տարածաշրջանից, որտեղ նման հավասարակշիռ ու չափավոր պահվածքի անհրաժեշտություն կա, որտեղ, ցավոք, հանդուրժողականության պակաս է զգացվում:
ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում եվրաինտեգրումն առաջնահերթություններից է եւ գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ են կանգնած մեր պետության առջեւ, որոնց դիմագրավելու հարցում ժողովրդավարությունն ամենաուժեղ զենքն է' հատկապես հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ տարածաշրջանում առկա խնդիրները: Նա նշեց, որ շվեյցարական փորձը շատ կարեւոր է մեր երկրում ընթացող բարեփոխումների համատեքստում' մասնավորապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով:
Հովիկ Աբրահամյանը իր երախտագիտությունը հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանի կողմից 2003թ. դեկտեմբերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, նշելով' պատահական չէ, որ մարդկության դեմ ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանությունների ուրացումը Շվեյցարիայում հետապնդվում է օրենքով:
Նրա համոզմամբ' երկու երկրների խորհրդարանները կարեւոր դեր ունեն Հայաստանի ու Շվեյցարիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ ամրապնդելու գործում։ Նշվեց, որ խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության արդյունքում միջխորհրդարանական համագործակցությունը բավականին զարգացել է: ԱԺ նախագահը կարեւոր համարեց Շվեյցարիայի ու Հայաստանի խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացումը, փոխայցերը եւ միջազգային կառույցներում համագործակցությունը, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն իր վճռորոշ դերն ունի միջպետական հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործում:
Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու եւ Շվեյցարիա այցելելու համար եւ ընդգծեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը մեծապես կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ գործակցության զարգացմանը: Նա անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ամրապնդումը, որի համար լավ հիմք են դրել բարեկամական խմբերը: ՇՀ Ազգային խորհրդի նախագահը նշեց, որ Շվեյցարիայի իշխանությունները եւ ժողովուրդը կարեւորում են Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը եւ խորացումը:
Տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսը նույնպես նշեց, որ Շվեյցարիան շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ կանի հնարավորը, որպեսզի գործընթացը շարունակվի: Տիկին Ուիսը կարեւոր համարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում : Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը եւս ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձեւաչափում, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ հրադադարի խախտումները չեն նպաստում հարցի կարգավորմանը եւ բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, քանի որ բոլոր նախադրյալները կան զարգացնելու փոխգործակցությունը նաեւ այս ոլորտում :