Տնտեսական

29.10.2015 16:53


Նոր վարկ ճանապարհների հիմնանորոգման համար

Նոր վարկ ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ–ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

2013թ. իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով 2013-2016 թթ. ընթացքում պետք է հիմնանորոգվեն շուրջ 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ:

Վարկային այդ ծրագրի ընդհանուր գումարը 56.22 մլն ԱՄՆ դոլար է, որից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորման մասը կազմում է 45.0 մլն ԱՄՆ դոլարը, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 11.22 մլն ԱՄՆ դոլար:

Այժմ ՀՀ կառավարությունը նախատեսում է շարունակել ճանապարհաշինարարությունը` բանկի կողմից տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորման հաշվին: Այդ խնդրանքով Կառավարությունն է դիմել միջազգային բանկին, վերջինն էլ չի մերժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը