Քաղաքական

29.10.2015 14:56

ԵԱՀԿ–ն հուսով է՝ կողմերն ամեն քայլ կձեռնարկեն բռնությունից խուսափելու համար

ԵԱՀԿ–ն հուսով է՝ կողմերն ամեն քայլ կձեռնարկեն բռնությունից խուսափելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսել են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության վտանգների մասին։ Այս մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ։

«Ծանր սպառազինության օգտագործումը, ինչպիսիք ականանետերն են և հրթիռային կայանները, անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի և անմեղ քաղաքացիների շրջանում կորուստների համար և հուսով ենք, որ կողմերը կձեռնարկեն ամեն քայլ բռնությունից խուսափելու համար: Մենք ներկայացրել ենք առկա առաջարկները, որոնք նախատեսված են անվտանգության իրավիճակը կայունացնելու և բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար»,–ասված է հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։