ՆԱՏՕ–ն մտածում է ՌԴ հետ սահմանին տեղակայված զորքերը մեծացնելու մասին
ՆԱՏՕ–ի երկրները քննարկում են ՌԴ հետ սահմանակից երկրներում տեղակայված դաշինքի ռազմական խմբավորումների մեծացման հարցը։Այդ նախաձեռնությանը թերահավատորեն է մոտենում Գերմանիան։
«rbc.ru»–ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ–ի անդամներ Լեհաստան և Մերձբալթյան երկրներ լրացուցիչ ուժեր ուղարկելու ծրագրերի մասին «The Wall Street Journal»–ին հաղորդել են դաշինքի երկրներում պարբերականի դիվանագիտական և ռազմական աղբյուրները։
Նշվում է մեծացման երկու տարբերակի մասին։ Առաջինը ենթադրում է 800–1000 մարդու ուղարկում յուրաքանչյուր երկիր։ Երկրորդն առաջարկում է մեկ գումարտակ ուղարկել բոլոր 4 պետություններ։
Այդ նախաձեռնության օգտին են հանդես գալիս ՆԱՏՕ–ի ամերիկյան ներկայացուցիչները, սակայն առարկություններ են գալիս Գերմանիայից։ Բեռլինը դաշինքի իր գործընկերներին բացատրում է, որ չի ցանկանում Ռուսաստանին դիտարկել իբրև մշտական հակառակորդ և անջրպետվել նրանից։ Նշվում է, որ Գերմանիան կարող է համաձայնել Լեհաստանում և Մերձբալթիկայում տեղակայված խմբավորումների փոքր–ինչ ամրապնդմանը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Արևելյան Եվրոպայում տեղակայված խմբավորումների ուժեղացման ծրագիրը քննարկման նախնական փուլում է։ Չնայած դաշինքի անդամներից շատերը համոզված են, որ ՌԴ դեմ հարկավոր է ինչ–որ միջոցներ ձեռնարկել՝ այդուհանդերձ, քիչ հավանական է, որ Լեհաստանում և Մերձբալթիկայում զորքերի թվի մեծացումը տեղի ունենա մինչև ՆԱՏՕ–ի գագաթաժողովը, որը ծրագրված է 2016թ. հուլիսին։
ՆԱՏՕ–ն մտածում է ՌԴ հետ սահմանին տեղակայված զորքերը մեծացնելու մասին
ՆԱՏՕ–ի երկրները քննարկում են ՌԴ հետ սահմանակից երկրներում տեղակայված դաշինքի ռազմական խմբավորումների մեծացման հարցը։ Այդ նախաձեռնությանը թերահավատորեն է մոտենում Գերմանիան։

7or.am