Գյումրիում արդեն տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին փոխարինելու է օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական գյումրեցի Յուրի Վարդանյանը:
Սակայն Շիրակի մարզպետարանից կտրուկ հերքում են նմանատիպ լուրերը՝ դրանք համարելով անհեթեթություն:
«Հիմքեր չունեցող խոսակցություններ են: Ես անձամբ նման բան չեմ լսել: Անհեթեթ, պատի տակի խոսակցություններ են, չգիտեմ ինչ նպատակով»,-«7օր»-ին ասել է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանը:
Հավանական է նաև այն տարբերակը, որ Յուրի Վրդանյանը անձամբ' իր ծանոթ-բարեկամների միջոցով, տարածում է նմանատիպ լուրեր՝ սեփական կշիռը բարձրացնելու և մարզպետի պաշտոնին իր թեկնածությունն ամրապնդելու համար: Իսկ ավելի վաղ Գյումրիում գտնվելու ընթացքում Յուրի Վարդանյանը չէր ժխտել իր հավակնությունները Շիրակի մարզպետի պաշտոնի հանդեպ և նշանակման հարցը թողել էր Սերժ Սարգսյանի ողորմածությանը:
Յուրի Վարդանյանը՝ Շիրակի մարզպե՞տ

Դերենիկ Մալխասյան
Գյումրի