Տնտեսական

28.10.2015 18:09


Երվանդ Զախարյան. «Կառավարությունը կողմ է «Նաիրիտ»–ի վերագործարկմանը»

Երվանդ Զախարյան. «Կառավարությունը կողմ է «Նաիրիտ»–ի վերագործարկմանը»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ շարունակում է պարապուրդում մնալ «Նաիրիտ» ՓԲԸ–ն։

–Յուրաքանչյուր ամիս Էներգետիկայի նախարարության միջոցների հաշվին, Կառավարության աջակցությամբ՝ չաշխատող գործարանին 70–75 մլն դրամ աշխատավարձ է վճարվում՝ մոտավորապես 480 հոգու։ Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ կողմ է վերագործարկմանը, և եթե լինի պոտենցյալ ներդրող, պատրաստ է քննարկել վերագործարկման հարցը,–ասել է Զախարյանը։

Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրություններին, ապա նա նշել է, որ նախարարությունը և Կառավարությունը որևէ հիմք չունեն դրանք կասկածի տակ դնելու։

–Իրենց դիրքորոշումն այն է, որ «Նաիրիտ» գործարանն այսօր վերագործարկելու համար նպատակահարմար չէ։ Ինչ կլինի հետագայում «Նաիրիտ» գործարանի իրավիճակը և ճակատագիրը՝ ցույց կտա ժամանակը։ Բանկի վերջնական դիրքորոշումը կլինի, որից հետո բաժնետոմսերը կանցնեն պետական իրավասությանը։ Իսկ գույքի վաճառքի մասին տեղեկատվությունը բոլորովին կապ չունի իրականության հետ։ Որևէ գույք այդտեղից չի վաճառվում։ Ես հայտարարում եմ դա պատասխանատվությամբ,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը