Արմավիրի գյուղերի բնակիչները բողոքի գործողություն են իրականացրել
Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ինչպես հայտնում է «shamshyan.com»–ը, գյուղապետարանի դիմաց են հավաքվել Արևիկ, Փշատավան, Տանձուտ, Արգավան, Ջանֆիդա, Ալաշկերտ, Բամբակաշատ, Նալբանդյան և քանի այլ գյուղերի բնակիչները: Գրեթե բոլոր բնակիչները բանկերից տարբեր տոկոսադրույքներով վարկեր են վերցրել և այդ գումարները ներդրել են հիմնականում խաղողագործության մեջ ու հիմա ստացել են որակով խաղող.
«Հավատացել ենք իրենց խոստումներին ու քրտինքով աճեցրել ենք խաղողը անգամ այն վատ պայմաններում, երբ հանրապետության որոշ մարզերում կարկուտը ավերածություններ էր արել, բայց մենք կյանքի գնով պահել ենք խաղողը, աճեցրել ենք, ու հիմա, չգիտես՝ ինչու, Գյուղատնտեսության նախարարության ու Արմավիրի մարզպետարանի չինովնիկները «տռ-վռ» են անում: Արմավիրի մարզում կան մի քանի խաղողի գործարաններ, ու եթե նրանք ուզենան, 1 զանգով կստիպեն այդ զավոդների տերերին ընդունել խաղողը։ Եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, ապա ողջ գյուղերով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել, այլ ելք չունենք, փակելու ենք Արմավիր-Երևան ճանապարհը կամ էլ գնալու ենք Կառավարություն: Թող Կառավարությունն ինքը մտածի, թե ոնց անի, որ խնդիրը լուծվի, որ գյուղերը չդատարկվեն: Սահմանը մենք ենք պահում: Եթե մենք էլ արտագաղթենք, բա չինովնիկներն իրանց ոսկեզօծ դղյակներում ո՞նց են ապրելու»:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։