Աշխարհ

28.10.2015 20:30


«Apple»–ը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ ռեկորդային շահույթ է ստացել

«Apple»–ը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ ռեկորդային շահույթ է ստացել

Մեկ տարվա ընթացքում «Apple» ընկերությունը 53.4 մլրդ դոլարի շահույթ է ստացել, ինչն աննախադեպ է համաշխարհային կորպորատիվ բիզնեսի պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

«Եկամուտի աճը հիմնականում պայմանավորված է Չինաստանի ներքին շուկայում վերջին 3 ամսվա ընթացքում «iPhone» սմարթֆոնների պահանջարկով», - նշված է ընկերության ԱՄՆ Կալիֆոռնիայի մասնաճյուղի ֆինանսական տարվա զեկույցում:

Նշվում է, որ ընկերության ծախսերն անցած ֆինանսական տարում, որն ավարտվել է ս.թ. սեպտեմբերին, կազմել են 233,7 մլրդ դոլար:

«Արդյունքների առումով 2015թ. դարձել է մեր ընկերության պատմության համար ամենահաջողը», - հայտնել է «Apple»-ի ղեկավար Թիմ Քուքը՝ հավելելով, որ անցած ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է 48 մլն սմարթֆոն, ինչը 22%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Մասնագետների գնահատմամբ՝ այս ֆինանսական տարվա առաջին եռամսյակում «Apple»-ի վաճառքի ծավալները կհասնեն 75,5-77,5 մլրդ դոլարի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը