Աշխարհ

28.10.2015 19:32


Շոտլանդացին հիասքանչ ժամանակ է անցկացրել Բրազիլիայում, որի տոմսը գնել է հարբած վիճակում (լուսանկար)

Շոտլանդացին հիասքանչ ժամանակ է անցկացրել Բրազիլիայում, որի տոմսը գնել է հարբած վիճակում (լուսանկար)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շոտլանդիայում: Ինչպես տեղեկացնում է «Daily Record»-ը, 24-ամյա շոտլանդացի Ջեյմի Աթերը, որը Գլազգոյից է, բուռն գիշերվանից և խումհարից հետո իր մոտ Բրազիլիայի տոմս է հայտնաբերել:

«Օգոստոսյան մի օր ես արթնացա ակումբում գիշերն անցկացնելուց հետո և հայտնաբերեցի ավիաընկերություններից մեկից ստացած էլեկտրոնային նամակը, որում ասվում էր, որ ես տոմս եմ գնել, և առավոտյան ժամը 5:12-ին ինքնաթիռը Գլազգոյի օդանավակայանից թռիչք է կատարելու դեպի Ռիո դե Ժանեյրո», - պատմել է Աթերը:

Նամակը կարդալուց հետո նա զանգահարել է ավիաընկերություն՝ փորձելով վերադարձնել տոմսը: Սակայն ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ 520 ֆունտ արժողությամբ տոմսը հնարավոր էր վերադարձնել ոչ ուշ, քան չվերթից 24 ժամ առաջ: Արդյունքում՝ տղամարդը ստիպված է եղել աշխատանքի կամ 520 ֆունտ կորցնելու միջև ընտրություն կատարել: Շոտլանդացին որոշել է օգտվել անսպասելի արձակուրդի հնարավորությունից:

Վերադառնալով հոկտեմբերի 24-ին՝ Աթերը խոստովանել է, որ արձակուրդն ամենահիասքանչն է եղել իր կյանքի ընթացքում: Նա ոչ միայն հիանալի ժամանակ է անցկացրել հայտնի Կոպակաբանա լողափում, ընկերացել Ռիո դե Ժանեյրոյի հետնախորշերի բնակիչների հետ, այլ նաև ուղևորվել Պերու, որտեղ այցելել է հայտնի Մաչու Փիքչու հնագույն քաղաք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը