Լրահոս

20.11.2009 14:00


Սենսացիա չէ, որ վարչապետը դարձել է հանրապետական

-Մեզ համար սենսացիա չէ, որ վարչապետը դարձել է հանրապետական,-խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչով է հիմնավորվում Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու փաստը՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ -Դա ազատ կամքի իրավունքի դրսևորում է. վարչապետին մենք ենք առաջադրել։

-ՀՀԿ-ում երբեք ու երբեք առաջարկներ չեն լինում անդամագրվելու կուսակցությանը։ Երևի դա նրանից է, որ վերջին տարիներին մենք բավական լուրջ կադրային կազմ ունենք, և այնպես չէ, որ շահագրգիռ ենք նախարարներով համալրել կուսակցությունը,-սա էլ այն հարցի պատասխանն է, թե ինչո՞ւ ՀՀԿ քվոտայով կառավարության մաս կազմող նախարարները չեն անդամակցում ՀՀԿ-ին։

Գալուստ Սահակյանն ասել է, որ եթե նախարարները ցանկանան անդամագրվել ՀՀԿ-ին,  «կդիմեն, կքննարկենք, մեր գնահատականները կտանք»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը