Լրահոս

20.11.2009 13:37


Նիկոլ Փաշինյանի հայցի բավարարումը պայմանավորվածությա՞ն հետևանք է

Նիկոլ Փաշինյանի հայցի բավարարումը պայմանավորվածությա՞ն հետևանք է

-Կարծում եմ, որ համաշխարհային գլոբալացման գործընթացները տեղ ունեն ներքաղաքական կյանքում այն առումով, որ ավանդական կուսակցությունները միտում ունեն միանալու միմյանց, իշխանական ռեսուրսը կենտրոնանալու է իշխանության ձեռքին, և ընդդիմությունն այսօր մերձենում է իշխանության հետ,-«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ նշել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ 

Նա նաև նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն իրեն դրդում է մտածել, որ կան մերձեցման պահեր, և այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի հայցը բավարարվել է, և նրան թույլ են տվել մասնակցել ընտրություններին, ինչն արդարացի էր, սակայն հօգուտ ՀԱԿ-ի էր, գուցե համընդհանուր պայմանավորվածության շղթա է։

-2012թ. մենք կտեսնենք՝ արդեն ոչ թե ՀԱԿ-ի շրջանակներում, այլ ՀՀՇ-ն՝ որպես կուսակցություն, գուցե դեռ ոչ բացահայտ, բայց տեղ կունենա խորհրդարանում,- նշել է Տ.Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ իշխանություններն առաջին անգամն է, որ ընդառաջ են գնացել, և այսօր արդեն մերձեցումը տեղի է ունենում «դոզաներով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը