Լրահոս

20.11.2009 13:29


Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է

Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է

Նոյեմբերի 1-ի դրությամբ՝ Հայաստանում տարեսկզբի համամետ գործազրկության մակարդակը 0,7%-ով աճել է։ Այս մասին «7օր»-ին ասել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատաշուկայի կանխատեսման և վերլուծության բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը։ Նրա խոսքերով՝ տարեսկզբի համեմատ գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց թիվն ավելացել է 8.300-ով, իսկ աշխատանք փնտրողների թիվն աճել է 7.400-ով։

Գործազրկության նման աճի հիմնական պատճառը, ըստ Ա. Փարսադանյանի, հետևյալն է.

-Աշխատանքային պայմանագրերի ժամկետներն ավարտվում են, ինչ-ինչ պատճառներով դրանք չեն երկարաձգվում, և մարդիկ ազատվում են աշխատանքից։

Նոյեմբերի 1-ի դրությամբ՝ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 99.500 մարդ, որից գործազուրկի կարգավիճակ է ստացել 83,4%-ը կամ 83 հազարը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը