Մեկնաբանություն

27.10.2015 13:18


Վահան Մարտիրոսյանի փիառշիկների «վեճը»

Վահան Մարտիրոսյանի փիառշիկների «վեճը»

Հայաստանում մամուլի ազատությունը «զաշկալիտ է անում»։ Արդեն սկսել են հրապարակային բանավեճի մեջ մտնել «Գեբելսյան» քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչները՝ «1in.am»–ը և «Lragir.am»–ը։

Մեկը «հայրենասիրական» դիրքերից գրում է, թե պետք է ամեն գնով (այդ թվում՝ ադրբեջանցի կալանավորված երկու դիվերսանտի հետ փոխանակման միջոցով) Հայաստան վերադարձվի Բաքու փախած և պետական դավաճանությամբ աչքի ընկած Վահան Մարտիրոսյանը, իսկ մյուսն էլ, թե բա՝ չի կարելի դիվերսանտների գնով Վահանին հետ բերել, քանզի այդ դիվերսանտների հետևում կարող է ՌԴ–ն կանգնած լինել (ինչպես հայտնի է, «Lragir.am»–ում ամենուրեք ռուսական հետք են տեսնում. կոմերցիայի բնույթն է այդպիսին)։ Ասել է թե՝ «Lragir.am»–ը համարյա մեղադրում է իր քույր կազմակերպությանը՝ «1in.am»–ին, սխալ բաներ գրելու և ռուսական ջրաղացին ջուր լցնելու մեջ։ Ահա այդպիսի մազալու բաներ։ Բազմակարծությունը, փաստորեն, ծաղկում է։

Ներհաճախորդային դաշտում «գաղափարական» վեճ է սկսվել, թե ով է ավելի «հայրենասեր» և ով՝ ավելի «ռուսատյաց»։

Իրականությունն այն է, որ սրանք թքած ունեն և՛ հայրենիքի, և՛ մեր ազգային ու պետական խնդիրների վրա։ Սրանց հետաքրքրում են պատվիրատուն և նրա փողի քսակի պարունակությունը։

Դե, իսկ Վահան Մարտիրոսյանին «1in.am»–ներն ու «Lragir.am»–ներն են «ռասկրուտկա արել»։ Այնպես որ, հիմա թող «սութի» կուրծք չծեծեն։

Բ26–ի հովանու ներքո՝ Վահանի պես «ակԾիվիստները», ներքաղաքական «մուտիլովկաներ» կազմակերպելու նպատակով, հայտարարվեցին Հայաստանի առաջադեմ քաղաքացիներ։ Պարզապես Վահանը դժգոհ մնաց իր ստացած «կոռմի» չափից ու չկարողանալով բավարարել իր ամբիցիաները՝ փախավ Բաքու՝ Հայաստանի դեմ հաչալու և ձեռքի հետ էլ իր նախկին տերերին վատություն անելու նպատակով։

Դավաճան «ակԾիվիստն», անշո՛ւշտ, հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Եվ արդեն էական չէ, թե նա «ակԾիվիստ» դարձավ հավաքագրվելուց առա՞ջ, թե՞ հետո։ Էականն այն է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենայի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների շահերը Վահանի մասով համընկել էին։ Հիմա առաջինները փորձում են մաքրվել այդ ամենից, բայց չի ստացվի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը