Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ պետք է սահմանի երկայնքով գիշերային տեսասարքեր տեղադրել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցումը հայկական տարածք:
Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ մեկ տեսասարքի գինը մոտ 12 հազար դոլար է (իշխանական բազում դինաստիական հարսանիքների մի հարսի շորի գինը):
Տարիներ շարունակ սահմանային լարվածության օրերին իշխանական վերնախավի անդամներն իրենց 100-150 միլիոն դրամանոց «պադավատներով» հասնում են սահման, կամուֆլյաժներով նկարվում խրամատներում, սահմանագոտու բնակիչներին խոստանում են լուծել կենսապահովման համար անհրաժեշտ խնդիրները ու վերադառնալով իրենց պառլամենտական ու կառավարական թանկարժեք առանձնասենյակները` մոռանում են խոստումների մասին՝ մեր զինվորներին ու սահմանագոտու բնակիչներին թողնելով խարխափող մթության և թշնամու դիվերսիոն խմբերի հետ անհավասար գոտեմարտի մեջ:
Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ իշխանական վերնախավի հարսանիքների, կնունք-ծնունդների վրա ծախսվող գումարներն աստղաբաշխական թվեր են կազմում, որոնց մի չնչին մասով կարելի էր լուծել գիշերային տեսասարքերի տեղադրման խնդիրը:
Տարրիներ շարունակ գործող իշխանությունը թմբկահարում է իր նախընտրական ծրագրերում ներառված կետերի մասին, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է, որ պետք է լուծեն սահմանագոտում կուտակված խնդիրները:
Տարիներ շարունակ սահմանագոտուց նույն ճիչերն են լսվում, թե` գոնե լուծեք գյուղերի փողոցներում գիշերային լուսավորության հարցը (խեղճերն ի՞նչ իմանային, որ, օրինակ, առաջնայինը Քիմի հետ նորաթուխ ՀՀԿ-ական պատգամավորի 300 հազար դոլարանոց ընթրիքն է կամ «ռազմահայրենասիրական» բնույթի կեղծ միջացառումները, որոնց վրա լիքը փող են թափում, կամ մոտ 2 միլիարդ դրամ արժեցող սահմանադրական հանրաքվեն):
Մի խոսքով, տարիներ շարունակ ոչ մի հարց չի լուծվել ու …երեւի, սպասում էին, որ գա հասնի Երեւանի տոնի օրը, հրապարակում շոու-բիզի «աստղերը» գալա-համերգ տան, ֆոնոգրամայով երգեն, ու համերգի մասնակիցներից մեկը` Քրիստինե Պեպելյանը, իր հոնորարը կրկնապատկելով` 600 հազար դրամը փոխանցի Բաղանիս գյուղին, գյուղապետն էլ հրապարակավ շնորհակալություն հայտնի ու խոստանա. «Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցը ընդլայնելու նպատակով»:
Նույնիսկ չգիտես՝ ինչպես բնութագրել այս ամենը` տրագիկոմե՞դիա, թե՞ մաքուր տրագեդիա:
Հա՛, ի դեպ, չմոռանանք հարցնել` սահմանադրական փոփոխություններից հետո է՞լ է Քրիստինեն երգելու ու հոնորարը փոխանցելու սահմանագոտուն:
Քրիստինե Պեպելյանը՝ որպես հրակնատ

Կիմա Եղիազարյան