Քաղաքական

26.10.2015 14:17


Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը պաշտոնապես հետ են կանչվել միջազգային պատվիրակություններից

Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը պաշտոնապես հետ են կանչվել միջազգային պատվիրակություններից

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը պաշտոնապես հետ են կանչվել միջազգային պատվիրակություններից:

–Գալուստ Սահակյանի գրությունը ստացել ենք, որ մեր դիմումի համաձայն՝ վերոնշյալ անձինք հետ են կանչվել պատվիրակությունների կազմից,-նշել է Ն. Զոհրաբյանը:

Ստեփան Մարգարյանը հետ է կանչվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովից, իսկ Էլինար Վարդանյանը՝ ՆԱՏՕ-ից։

Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններից նույնպես նրանց հետ կանչելուն, Ն.Զոհրաբյանն ասել է, որ այդ հարցը չի քննարկվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը