Քաղաքական

26.10.2015 13:17

Սարգսյան-Ալիև հանդիպումը համանախագահները ձգտում են կազմակերպել հանրաքվեից հետո

Սարգսյան-Ալիև հանդիպումը համանախագահները ձգտում են կազմակերպել հանրաքվեից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են Սարգսյան-Ալիև հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնել է Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հենց այդ հարցն էլ լինելու է Երևան և Բաքու համանախագահների այցի քննարկման թեմաներից մեկը։

«Որքան գիտեմ՝ դեկտեմբերի սկզբին Հայաստանում հանրաքվե է տեղի ունենալու։ Այդ պատճառով հանդիպումը, ելնելով նախագահների գրաֆիկից, հնարավոր է՝ կազմակերպվի հանրաքվեից հետո, բայց մինչև տարեվերջ»,-ասել է Ուորլիքը:

Նա նաև հավելել է, որ ԼՂ հակամարտության համապարփակ լուծումը հնարավոր չի լինի, եթե անտեսվի փախստականների խնդիրը:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Տարածաշրջանում առկա հարյուր հազարավոր փախստականներին պետք է ականջալուր լինել»,-նշել է նա՝ ավելացնելով, որ փախստականները և ներքին տեղահանվածները պետք է իրենց տները վերադառնալու հնարավորություն ունենան։

Ուորլիքը նաև նշել է, որ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը Բաքվում սադրիչ քայլ կդիտարկվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։