Մեկնաբանություն

25.10.2015 21:13


«Ինստիտուցիոնալ» թամաշա

«Ինստիտուցիոնալ» թամաշա

Վախեցի՛ր այն մարդուց, ով դեռ հարցը չլսած` արդեն պատասխանում է:

Երբ մարդ բոլոր հարցերի պատասխանը գրպանում ունի, ուրեմն վստահ եղեք, որ նա ինչ-որ մարդու գրպանում է գտնվում: Հավանաբար, գուշակեցիք՝ խոսքն ում մասին է: Նիկոլ Փաշինյանի:

Լավ, 40 րոպե հնարավո՞ր է դեմագոգիա եթեր տալ: Քաղպայմանագրի առաջնորդը նմանվում է կատվի, ում ոնց գցես` էլի թաթերի վրա է կանգնում, այն է` Բաղրամյան 26-ի ռելսերի վրա:

Իմ թանկ ժամանակի 40 րոպեն զոհաբերեցի, որպեսզի հասկանամ, թե, ի վերջո, ինչ է ասում Նիկոլը: Ու համոզվեցի, որ Նիկոլը ոչինչ չի ասում կամ ասում է այն ամենը, ինչն անտրամաբանական է իրեն ընդդիմադիր հռչակած քաղգործիչի կամ ուժի համար: Նաեւ հասկացա, որ Նիկոլի` «Ո՛չ սերժանտացմանը» երբեմնի կարգախոսից միայն դրոշի պոչն է մնացել: Ու այդ փետն առած` օդն է թրատում, որպեսզի տխմար ուղեղներին հավատացնի, թե ինքն էլ է իշխանափոխություն ուզում: Բայց…Էշի զատկին… Երբ ինստիտուցիոնալության մասին անձնագիր ստանա:

2010-ին իշխանական շրջանակներում խոսում էին այն մասին, թե Սերժ Սարգսյանն անդրդվելի է, և ասել է, որ Նիկոլը 7 տարվա ազատազրկումը մինչեւ վերջին օրը պետք է կրի: Սակայն չանցած մեկ տարի` Անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ նա ազատ արձակվեց: Ինչի՞ դիմաց: Կամ` ի՞նչ պայմանով: Պարզ է` իրեն համաներում շնորհած անձի ցանկությամբ ինստիտուցիոնալություն խաղալու պայմանով:

Դե, հիմա էլ էդ «ինստիտուցիոնալ» թամաշայի ականատեսն ենք: Երբ տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլն իրեն մեջտեղից ճղում` ապացուցելու, որ սահմանադրական հանրաքվեն տապալելու համար չարժե պայքարել: Ավելի լավ է սպասել 2017-ին եւ հաղթել Հանրապետականին: Բա ո՞նց չհիշես Շեքսպիրին` «Հիմարի դերը միայն քո տան մեջ խաղա»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը