Լրահոս

20.11.2009 12:16


Անցած տաս օրերին գրանցվել է սպանության երեք դեպք

Նոյեմբերի 9-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության երեք դեպք, որից երկուսը բացահայտվել է:

Ավազակային հարձակման 4 դեպքից բացահայտվել է 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու 74 դեպքից՝ 66-ը, խարդախության 29 դեպքից՝ 27-ը: Արձանագրված խուլիգանության 9 դեպքն էլ բացահայտվել է: Բացահայտվել է նաև գողության 62 և կողոպուտի 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից նույն ժամանակահատվածում բացահայտվել է գողության 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ավազակային հարձակման՝ 1, խարդախության՝ 4, խուլիգանության և կողոպուտի մեկական դեպք:

Անցած 10 օրում հանրապետությունում արձանագրվել է 59 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 79-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը