Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում: shamshyan.com–ը հայտնում է, որ կուտակված ավտոմեքենաների շարասյունը անցնում է 4 կիլոմետրից:Ռուսական կողմից խցանումը հասնում է մինչև վրացական սահմանը, իսկ վրացական կողմից՝ հակառակը:
Կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել: Խցանման մեջ կան նաև հարյուրավոր բեռնատարներ, որոնք բարձված են բերքով և երկար սպասելուց հետո բերքը փչանում է: Վարորդներն էլ բողոքում են, որ սահմանի մոտ չկան պայմաններ: Դա հաստատում են ճանապարհի եզրին գոյացած աղբակույտերը:
Արտակարգ իրավիճակ Վերին Լարսի անցակետում
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում: shamshyan.com–ը հայտնում է, որ կուտակված ավտոմեքենաների շարասյունը անցնում է 4 կիլոմետրից: Ռուսական կողմից խցանումը հասնում է մինչև վրացական սահմանը, իսկ վրացական կողմից՝ հակառակը:
Կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել: Խցանման մեջ կան նաև հարյուրավոր բեռնատարներ, որոնք բարձված են բերքով և երկար սպասելուց հետո բերքը փչանում է: Վարորդներն էլ բողոքում են, որ սահմանի մոտ չկան պայմաններ: Դա հաստատում են ճանապարհի եզրին գոյացած աղբակույտերը:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։