ԵՄ–ն հավանություն է տվել Իրանի մասնակցությանը Սիրիայի խնդրով բանակցություններին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը կողմ է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին Իրանի մասնակցությանը։
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այդ մասին Մոգերինին ասել է Վիեննայում՝ ամփոփելով իրանական բարձրաստիճան պատվիրակության հետ կայացած բանակցությունների արդյունքները։
«Կա երկխոսության բաց ճանապարհ, և ես կարծում եմ՝ Իրանը կարող է այդ գործընթացի մաս դառնալ»,–նշել է Մոգերինին՝ ընդգծելով, որ ԵՄ դիրքորոշումն այն է, որ բանակցություններին ներգրավվեն բոլոր նշանակալի խաղացողները՝ տարածաշրջանային և համաշխարհային։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Իրանին կարող են առաջարկել մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին։ Քերրին նշել էր, որ իրանական իշխանություններին նման առաջարկ կարվի ժամանակի ընթացքում։

7or.am