Նկատե՞լ եք` Սերժ Սարգսյանն իր հեղինակած սահմանադրական փոփոխություններն ակտիվորեն քարոզում է ոչ թե երկրի ներսում, այլ դրսում:
Տպավորություն է ստեղծվում, որ նա իր «մարդակենտրոն» նախագիծը մշակել է ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ օտարերկրացիների համար:
Պարզ է, որ այստեղ` երկրի ներսում սեփական իշխանությունը վերարտադրելու նպատակով գրված այդ նախագիծը Հայաստանի քաղաքացիների շրջանում գովազդելու հարցում ՀՀԿ ղեկավարը բարդույթավորված է, քանզի համոզված է, որ ժողովուրդը ոչ թե վերապահումով, այլ` ուղղակի, դեմ է այդ «բարեփոխումներին»: Իսկ ա՛յ, օտար լսարանի առջեւ կարելի է հանգիստ «բացվել» ու երկա՜ր գովել սահմանադրական «բարեփոխումներ» կոչված խեղկատակությունը:
Դե, օտարներին ի՞նչ, կարող են ձեւականորեն գլուխները տմբտմբացնել, թե իբր լսում են ու Սարգսյանի ելույթից հետո ընդհանրապես մոռանալ ՀՀ-ում իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին: Սերժ Սարգսյանին հենց այդպիսի լսարան է պետք, որն իրեն ոչ մի հարց չի տալիս, քաղաքավարությունից դրդված լսում է ու լսածն ուղարկում «գրողի ծոցը»:
Այստեղ այդպես չի կարող լինել, այդ պատճառով էլ Սարգսյանը թիրախավորել է օտարազգիներով համալրված լսարանը: Ինչն, իհարկե, զավեշտ է, քանի որ, կրկնում ենք` այդ խայտառակ նախագծի հասցեատերը, ոչ թե օտարներն են, այլ` ՀՀ քաղաքացիները:
Այսպես. հոկտեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում, մասնավորապես, Քարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ մեծ ոգեւորությամբ ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը:
Թե ամերիկացիների ինչին էր պետք այդ ամենը, երեւի, բանախոսը կիմանա:
Օրերս էլ Իսպանիայում անցկացվող ԵԺԿ համագումարի ամբիոնից գովեց իր նոր Սահմանադրությունը, հայտարարելով. «Եթեմերժողովուրդըդեկտեմբերի 6-ինկայանալիքհանրաքվեիժամանակհավանությունտասահմանադրականփոփոխություններին, ապաՀայաստանըկիսանախագահականկառավարմանմոդելիցկանցնիխորհրդարանականմոդելի, ինչնէլավելիարդյունավետկդարձնիիշխանությանտարբերթևերիփոխգործակցությունը, հիմքերկստեղծիտնտեսությանավելիինտենսիվզարգացմանհամար, կբարձրացնիմարդուիրավունքներիպաշտպանությանմակարդակը, կուժեղացնիընդդիմությանինստիտուցիոնալդերակատարումը»:
Հավանություն տվողը կամ չտվողը Հայաստանի ժողովուրդն է, սակայն Սարգսյանը նրան թողած ԵԺԿ-ականներին է ներկայացնում նախագծի «բարեմասնությունները», որոնք հազիվ թե այդպիսին են, քանզի մինչ օրս իշխանական որևէ ներկայացուցիչ չի կարողանում նորմալ բացատրել, թե ինչու են վերացնում գործող Սահմանադրությունը։ Ձևական և գեղեցիկ բաներ, անշո՛ւտ, հայտարարվում է, բայց հայտարարողներն իրենք իրենց ասածներին չեն հավատում։
Ի դեպ, Սարգսյանին լսող ԵԺԿ ղեկավարությանը գոնե պետք է հետաքրքրեր, թե` բա մինչեւ հիմա ինչով էր զբաղված ինքը, ինչու չէր կարողանում զարգացնել ՀՀ տնտեսությունը, կամ` ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը եւ կամ` ուժեղացնել ընդդիմության դերակատարումը:
Պարզ է, ԵԺԿ-ի պետքն էլ չէ, թե ինչ իրավիճակում է գտնում Հայաստանը, որի իշխող ուժն իր անդամ կուսակցություններից է:
Հիմա էլ Սերժ Սարգսյանը մի նոր լսարան է գտել` նոր Սահմանադրությունը քարոզելու համար: Երեւան է հրավիրել ՄԳԻՄՕ-ի շրջանավարտներին եւ նրանց է պատմում-ներկայացնում իր «դարակազմիկ» սահմանադրական փոփոխությունները: Կարծես, ՄԳԻՄՕ-ականներն են հետագայում տեսնելու եւ իրենց մաշկի վրա զգալու այդ «միահեծան» նախագծի կիրարկումը, ավելի ճիշտ վտանգավոր զարգացումներով հղի անհաշիվ հոդվածները: Ինչ ասենք:
Սերժ Սարգսյանի ընտրած այս մոտեցումն էլ մեղադրելու չէ. մարդը վախենում է սեփական հասարակությունից, իսկ օտարների ականջներից կարելի է հեշտությամբ լապշա կախել:
Օտարների շրջանում քարոզում ես, որ ի՞նչ անես
Նկատե՞լ եք` Սերժ Սարգսյանն իր հեղինակած սահմանադրական փոփոխություններն ակտիվորեն քարոզում է ոչ թե երկրի ներսում, այլ դրսում:
Տպավորություն է ստեղծվում, որ նա իր «մարդակենտրոն» նախագիծը մշակել է ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ օտարերկրացիների համար:
Պարզ է, որ այստեղ` երկրի ներսում սեփական իշխանությունը վերարտադրելու նպատակով գրված այդ նախագիծը Հայաստանի քաղաքացիների շրջանում գովազդելու հարցում ՀՀԿ ղեկավարը բարդույթավորված է, քանզի համոզված է, որ ժողովուրդը ոչ թե վերապահումով, այլ` ուղղակի, դեմ է այդ «բարեփոխումներին»: Իսկ ա՛յ, օտար լսարանի առջեւ կարելի է հանգիստ «բացվել» ու երկա՜ր գովել սահմանադրական «բարեփոխումներ» կոչված խեղկատակությունը:
Դե, օտարներին ի՞նչ, կարող են ձեւականորեն գլուխները տմբտմբացնել, թե իբր լսում են ու Սարգսյանի ելույթից հետո ընդհանրապես մոռանալ ՀՀ-ում իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին: Սերժ Սարգսյանին հենց այդպիսի լսարան է պետք, որն իրեն ոչ մի հարց չի տալիս, քաղաքավարությունից դրդված լսում է ու լսածն ուղարկում «գրողի ծոցը»:
Այստեղ այդպես չի կարող լինել, այդ պատճառով էլ Սարգսյանը թիրախավորել է օտարազգիներով համալրված լսարանը: Ինչն, իհարկե, զավեշտ է, քանի որ, կրկնում ենք` այդ խայտառակ նախագծի հասցեատերը, ոչ թե օտարներն են, այլ` ՀՀ քաղաքացիները:
Այսպես. հոկտեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում, մասնավորապես, Քարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ մեծ ոգեւորությամբ ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը:
Թե ամերիկացիների ինչին էր պետք այդ ամենը, երեւի, բանախոսը կիմանա:
Օրերս էլ Իսպանիայում անցկացվող ԵԺԿ համագումարի ամբիոնից գովեց իր նոր Սահմանադրությունը, հայտարարելով. «Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թևերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը»:
Հավանություն տվողը կամ չտվողը Հայաստանի ժողովուրդն է, սակայն Սարգսյանը նրան թողած ԵԺԿ-ականներին է ներկայացնում նախագծի «բարեմասնությունները», որոնք հազիվ թե այդպիսին են, քանզի մինչ օրս իշխանական որևէ ներկայացուցիչ չի կարողանում նորմալ բացատրել, թե ինչու են վերացնում գործող Սահմանադրությունը։ Ձևական և գեղեցիկ բաներ, անշո՛ւտ, հայտարարվում է, բայց հայտարարողներն իրենք իրենց ասածներին չեն հավատում։
Ի դեպ, Սարգսյանին լսող ԵԺԿ ղեկավարությանը գոնե պետք է հետաքրքրեր, թե` բա մինչեւ հիմա ինչով էր զբաղված ինքը, ինչու չէր կարողանում զարգացնել ՀՀ տնտեսությունը, կամ` ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը եւ կամ` ուժեղացնել ընդդիմության դերակատարումը:
Պարզ է, ԵԺԿ-ի պետքն էլ չէ, թե ինչ իրավիճակում է գտնում Հայաստանը, որի իշխող ուժն իր անդամ կուսակցություններից է:
Հիմա էլ Սերժ Սարգսյանը մի նոր լսարան է գտել` նոր Սահմանադրությունը քարոզելու համար: Երեւան է հրավիրել ՄԳԻՄՕ-ի շրջանավարտներին եւ նրանց է պատմում-ներկայացնում իր «դարակազմիկ» սահմանադրական փոփոխությունները: Կարծես, ՄԳԻՄՕ-ականներն են հետագայում տեսնելու եւ իրենց մաշկի վրա զգալու այդ «միահեծան» նախագծի կիրարկումը, ավելի ճիշտ վտանգավոր զարգացումներով հղի անհաշիվ հոդվածները: Ինչ ասենք:
Սերժ Սարգսյանի ընտրած այս մոտեցումն էլ մեղադրելու չէ. մարդը վախենում է սեփական հասարակությունից, իսկ օտարների ականջներից կարելի է հեշտությամբ լապշա կախել:
Կիմա Եղիազարյան