Լրահոս

02.12.2010 08:56


Աստանայում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է մի շարք երկրների իր գործընկերների հետ

Աստանայում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է մի շարք երկրների իր գործընկերների հետ

ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնածարար Էդվարդ Նալբանդյանը գագաթաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ:

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Ավստրալիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Քեվին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման գործում:

Զրուցակցի խնդրանքով' Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրին կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեվին Ռուդը իր երկրի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ էր: Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Աստանայում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհդրի հանդիպմանը, որին քննարկվեցին դեկտեմբերի սկզբին կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը:    

Հայաստանի արտաքաին քաղաքական գերատեսչության ղեկավարի օրակարգում էր նաեւ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնի հետ հանդիպումը: Նախարար Նալբանդյանը եւ փոխվարչապետ Յաալոնը քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման առնչվող հարցերի շուրջ: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Իսրայելի փոխվարչապետը ներկայացրեց մերձավորեւելյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը